Վեյկ Ան Զեե գերմրցաշարի հինգերերդ տուրում նույնպես Լևոն Արոնյանն իրեն չզրկեց հաղթանակի բերկրանքից: Այս անգամ մրցակիցը սպիտակ խաղաքարերով հանդես եկող Նայդիչն էր: Չորս միավորով մեր գրոսմայստերը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երեքուկես միավոր են վաստակել Գիրին ու Սոն, ովքեր հաղթական մրցելույթներ են ունեցել Հարիկրիշնայի ու Գելֆանդի հետ հանդիպումներում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ